Հանուն
Հայկական
Ֆուտբոլի


Իմ նպատակն է բարեփոխել Հայկական ֆուտբոլը և նպաստել միջազգային ասպարեզում աննախադեպ հաջողություններ գրանցելուն: Հաջողություններ, որոնք թույլ կտան յուրաքանչյուր հայի հպարտանալ իր երկրով, մեր ազգային հավաքականով, տեղական մարզակումբներով և տաղանդավոր ֆուտբոլիստներով։  

Ֆեդերացիան ղեկավարելը բացառիկ հնարավորություն է ներդնելու իմ փորձը՝ հանուն հայկական ֆուտբոլի զարգացման։

Կենսագրություն

  • Հայազգի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիզն իր ֆուտբոլային կարիերայի առաջին քայլերը սկսել է 4․5 տարեկանից, սկզբում խաղալով Հորնի ՀՎՎ Հոլանդիա թիմում, իսկ 8 տարեկանում` Ամստերդամի «Այաքս»-ում։
  • Որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ հանդես է եկել «Այաքս», «Կուբան», «Սպարտակ», «Բեշիկթաշ», «Ռայո Վալյեկանո», «Շերիֆ», «Վիլհելմ II», «Փյունիկ» և «Ուրարտու» ակումբներում:
  • Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 42 խաղի, հանդիսացել 6 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
  • 2022-2023 թթ․-ի մրցաշրջանում նվաճել է Հայաստանի Պրեմիեր Լիգայի չեմպիոնի կոչումը և դարձել Հայաստանի գավաթակիր։
  • Ֆուտբոլային կարիերայի ընթացքում մասնակցել է ավելի քան 200 հանդիպման, ծանոթացել պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբների սպորտային քաղաքականության և զարգացման ծրագրերին, ձեռք բերել ֆուտբոլ մարզաձևը զարգացնելու միջազգային պրակտիկ փորձ:
  • 2023 թվականի նոյեմբերի 22-ին հանդես է եկել ֆուտբոլային կարիերան ավարտելու և ՀՖՖ նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու հայտարարությամբ։

Հայկական ֆուտբոլի զարգացման
նախընտրական ծրագիր-տեսլական

հրապարակումներ

հետադարձ կապ

info@arasozbiliz.am

2023. Aras Ozbiliz